Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բացահայտում»

«Բացահայտում»
22.07.2015 | 19:59

Համաձայնեք, նախագահի մամլո խոսնակն այն պաշտոնյան է, ով ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող խուսափել հանրությունից, մանավանդ՝ լրատվամիջոցներից: Նա այն լիազորված անձն է, ով նախագահի տեսակետներն ու դիրքորոշումներն իրազեկում է հասարակությանը, իրազեկում է լրատվամիջոցների հետ ամենօրյա շփումներով: Եվ առնվազն անհեթեթ են թվում որոշ լրատվամիջոցների վերջին օրերի ջղաձգությունները նախագահի նորանշանակ մամլո խոսնակի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ: Փոխարենը կարելի էր մի փոքր սպասել և, հավատացնում եմ, եթե ոչ այսօր, ապա ամենաուշը վաղը կամ մյուս օրը Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա որևէ պաշտոնական հայտարարությամբ, քանզի, կրկնում եմ, դա է նրա գլխավոր գործառույթը: Եվ այնժամ նոր կարելի է դատողություններ անել նրա խոսքի հիմնավորվածության և պահանջվող մասնագիտական որակների առկայության կամ բացակայության մասին:
Ես թերևս չարձագանքեի որոշ սոցիալական կայքերի բարձրացրած աղմուկին, եթե շուրջ տասնհինգ տարի առաջ ինքս էլ եղած չլինեի մշակույթի նախարարի մամլո խոսնակ, ամեն օր ուշի ուշով հետևած չլինեի լրատվամիջոցների հրապարակումներին, այդ թվում՝ «Օրրան» թերթին, որի էջերում պարբերաբար հանդես էր գալիս այն ժամանակ դեռևս ուսանող Վլադիմիր Հակոբյանը: Այսօր քանի ուսանողի կարող ենք մատնանշել, որ կարողանում են հասուն գրչով ու քաղաքացիական սրտացավությամբ թափանցել հասարակական այնպիսի չարիքների խորքերը, ինչպիսիք են աղանդավորությունը, կազմակերպված մուրացկանությունը, մարմնավաճառությունը, կավատությունը, սոցիալական բևեռացումը, արտագաղթը, չքավորությունը և այլն: Ազգային անվտանգությանը սպառնացող այս խնդիրներն են եղել լրագրող Վլադիմիր Հակոբյանի ուշադրության կենտրոնում և թերևս հենց դա էլ կանխորոշել է նրա հետագա աշխատանքը Ազգային անվտանգության համակարգում:
Չգիտեմ, այս փոքրիկ «բացահայտումով» օգուտ եմ տալիս նորանշանակ մամլո խոսնակին, թե ոչ, այնուամենայնիվ, նրա կենսագրության մեջ լրագրողի փորձառություն որոնողներին հուշում եմ թերթել 2000-ականների սկզբի «Օրրան» թերթի համարները և նոր միայն դատողություններ անել: Ինձ թույլ եմ տալիս նաև ենթադրել, որ նշյալ լրատվամիջոցներին «վրդովել» է այն հանգամանքը, որ նախագահի մամլո խոսնակի նշանակման վերաբերյալ նրանց առաջ քաշած վարկածներից ու կանխատեսումներից ոչ մեկը չիրականացավ: ՈՒ քանի որ նրանց կանխատեսումները առաջին անգամ չէ, որ չեն իրականանում, նրանց մտերմաբար խորհուրդ եմ տալիս այլևս չհաճախել կազինո, ոչ մի դեպքում չխաղալ լոտո ու նարդի, չնստել կոճղին, չուտել գաթա, քանզի բոլոր նշյալ դեպքերում էլ տանուլ են տալու:


Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ